
“Էս-Էյ-Էմ-Էս Կոնսալթինգ” ՓԲԸ-ն 2009 թ. հուլիսին հիմնված մասնավոր խորհրդատվական ընկերություն է, որի հիմնական գործունեության ոլորտները ներառում են խորհրդատվական ծառայությունների մատուցում հետևյալ ուղղություններով.
· Սահմանել և կառավարել կազմակերպական քաղաքականությունը, ռազմավարությունը և նպատակները, կազմել գործարար ծրագրեր, կանխատեսումներ, ծախսեր/օգուտ վերլուծություններ և հայթայթել բյուջետավորման համար պահանջվող տեղեկատվություն:
· Նախագծել, բարելավել, չափել և կառավարել բիզնես գործընթացները` միջոցների օգտագործման առավելագույն արդյունավետությանը հասնելու համար:
· Նախագծել, բարելավել և կառավարել ֆինանսական հաշվառման, աշխատավարձի, գնումների և վճարումների գործընթացները:
· Հանդես գալ որպես վերլուծաբան, ծրագրի համակարգող և խորհրդատու:
· Առաջարկել կապիտալի կառուցվածքը, հայթայթել և կառավարել ֆինանսական միջոցները: Օժանդակել ձեռքբերումների, միաձուլումների և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ժամանակ ֆինանսատնտեսական հետազոտություններ կատարելիս:
· Նախագծել, բարելավել և կառավարել ինտեգրացված կառավարման և գործառնությունները ավտոմատացնող համակարգեր:
· Նախագծել և ներդնել կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման, ներքին վերահսկողության, սոցիալական պատասխանատվության հաշվառման և շահագրգիռ կողմերի համար հաշվետվությունների պատրաստման համակարգեր: